• Fri. Apr 23rd, 2021

Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց

Byhttp://Mitk.am

Nov 30, 2020

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, գործել էր Նելսոն Ստեփանյան փողոցի խանութներից մեկի անվտանգության ազդանշանային համակարգը։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողները, նկատել, որ խանութի դուռը բաց է: Ոստիկանության Նոր Նորքի բաժնից օժանդակ ուժեր էին խնդրել։ Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության օպերատիվ խումբը։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ոստիկանները խանութում հայտնաբերել են դիմակավորված երկու անձի, որոնք չեն ենթարկվել նրանց օրինական պահանջին, առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ ու փորձել փախուստի դիմել։ Փախուստը կանխելու նպատակով ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել, հետապնդել, դիմակավորված անձանց վնասազերծել և բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նախազգուշական կրակոցից տուժածներ կամ վիրավորներ չկան։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նշանակվել է ծառայողական քննություն: Կատարվում է նախաքննություն։