• Fri. Apr 23rd, 2021

Վարչապետը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման. ինչ է կատարվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հաստատում է՝ դատարանների նախագահները և ԲԴԽ անդամներ հրավիրվել են կառավարություն։

Գևորգյանը նշեց, որ խորհրդակցություն է լինելու, սակայն օրակարգից չմանրամասնեց քննարկվող հարցերը՝ նշելով, որ այս պահին հստակ օրակարգ չկա։ Նրա խոսքով՝ խորհրդակցության ավարտից հետո հաղորդագրությամբ կտեղեկացնեն։

Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը նախաձեռնել է ՀՀ վարչապետը: Դատավորներից հրավիրվել են դատավոր Արթուր Մկրտչյանը, դատավոր Հովսեփ Բեդեվյանը, Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ ահա ԲԴԽ-ից հրավիրվել են Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Անի Մխիթարյան և Սերգեյ Չիչոյանը:

Ուշագրավն այն է, որ վարչապետը իր մոտ չի հրավիրել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչը և սպասելի էր վերջինիս օրեր արված հայտարարությունից հետո: