Վրաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով Հարավային Կովկասում առաջին երկիրն է․ 3 միլիոն 700 հազար բնակչություն ունեցող երկրում մինչ օրս վարակվել է 135 հազար 584 մարդ։
Մահվան ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ Հայաստանը՝ 2 հազար 164 մահ։ Ադրբեջանում մահացել է 1361, Վրաստանում՝ 1267 մարդ։
The New York Times-ի տվյալներով՝ Վրաստանը, կորոնավիրուսի նոր վարակիրների շաբաթական վիճակագրությամբ, 100 հազար բնակչի թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրն է:
Վրաստանի օրինակը շատ էր բերվում որպես վարակի դեմ պայքարի հաջող օրինակ: Միեւնույն ժամանակ, մասնագետները նշում էին, որ տոտալ կարանտինը ավելի մեծ բռնկման պատճառ կարող է դառնալ:
Spread the love
1
1