• Sun. Jan 24th, 2021

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի. նա հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: 

Արարատ Միրզոյանը երեկվանից վերադարձել է աշխատանքի եւ խմբակցության հետ այսօրվա հանդիպումը աշխատանքային գործընթացի վերադառնալու համատեքստում է: Եկող շաբաթ ԱԺ-ում նախատեսված է հերթական քառօրյան:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 10-ի գիշերը՝ Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ստորագրման մասին հայտնի դառնալուց հետո: ԱԺ նախագահին իր մեքենայից դուրս էին բերել եւ ծեծել Երեւանում սկսված անկարգությունների մասնակիցները:

Դեպքից հետո Արարատ Միրզոյանը մի քանի անգամ վիրահատվեց:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •