• Fri. Apr 23rd, 2021

Արևմուտքը բացահայտել է Պուտինի նոր պլանը

Գերմանական Frankfurter Rundschau պարբերականի հեղինակ Ուլրիխ Կրյոկելը հայտարարել է, որ Ռուսաստանում որոշել են մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ բաց թողնել այսպես ասած՝ «ազատ լողի» ռեժիմի։

Հեղինակի ուշադրությունը գրավել է այն, որ Մոլդովայում նոր նախագահի ընտրությունը Մոսկվայում իրարանցում չի առաջացրել։ Նույնպես եւ Մոսկվայում իրարանցում չի առաջացրել Բաքվի եւ Անկարայի հարաբերությունների սերտացումը։ Վրացական եւ Ուկրաինական փորձից ելնելով, Մոսկվայում որոշել են արտաքին պրոցեսների վրա ազդեցությունը հասցնել նվազագույնի։

Կրյոկելը կարծում է, որ քաղաքական եւ տնտեսական դժվարությունները, որոնք պատճառվել են ռազմական միջամտության եւ Ղրիմի միացման արդյունքում, բավականին լուրջ կերպով զգացնել են տալիս իրենց։ Ռուսաստանը չխանռվեց Բելառուսում ընթացող պրոցեսներին, բավական կոկիկ պահեց իրեն Ղարաբաղում եւ արդյունքում՝ խուսափեց սանկցիաներից։ Կրյոկելը կարծում է, որ Պուտինը քաղաքական նոր գիծ է որդեգրել եւ սկսել ավելի շատ խոսել կլիմայի փոփոխությունների մասին։