• Fri. Apr 23rd, 2021

Բերձոր. «Ռուսաստանը Հայաստանում» պատմական դրամայի վերջին արարը

Նոյեմբերի 30-ին ռուս զինվորները Բերձորի քաղաքապետարանի շենքի վրայից հանել են հայկական դրոշը եւ համայնքապետից պահանջել 200 հայերի ցուցակ, խաղաղապահների գառնիզոնին սպասարկող բրիգադ ձեւավորելու համար:

Մնացած հայ բնակչությանը հրահանգել են հեռանալ 2 ժամում: Արցախը Հայաստանից անջատվեց Լավրովի պլանին լիովին համապատասխան: Մորթել ու կործանել են մարդկանց հազարներով: Պլանի մասին Պուտինի հետաքրքիր վարկածը ավելի շատ հեքիաթ է հիշեցնում: Ռուսական, հայկական, հրեական, ինչական ասես, բայց հեքիաթ:

Դժվար է ասել՝ գիտակցե՞լ են արդյոք ռուս զինվորները, պաշտոնապես՝ փրկիչները, իջեցված դրոշի եւ հայ սպասարկողների գաղափարի ողջ վեհությունը: Ավելի շուտ՝ ոչ: Պատմությունը սակայն մարդիկ են կերտում, անկախ նրանից՝ գիտակցում են, թե ոչ:

2020 թ. դեկտեմբերի 1-ին հնչեց «Ռուսաստանը Հայաստանում» պատմական դրամայի վերջին արարի զանգը: 200 տարվա անընդմեջ ցեղասպանությունն ու նրանից «փրկությունը» ավարտվում են: Ռուսաստան Հայաստանում այլեւս չի լինելու: Հնարավոր է Հայաստան էլ չլինի, բայց այդ դեպքում եւս Ռուսաստանը Հայաստանում չի լինի: Ինչ-որ այլ անուն կրող վայր կլինի՝ ավելի սիրող ու նվիրված, «ռուս» բառը շուրթերին հայտնի հեքիաթի տակ արթնացող եւ քուն մտնող ժողովրդով: Վատ, բայց փոխարենը՝ միակ:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ