• Sun. Jan 24th, 2021

Ժամկետային զինծառայողների հարազատներն այս փուլում այլևս ակցիաներ չեն անցկացնելու

Ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյան-Դալլաքյանը, որը մի քանի օր այլ ծնողների հետ բողոքի ակցիաներ էր իրականացնում պաշտպանության նախարարության, կառավարության շենքի մոտ, տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Արցախում ժամկետային զինծառայողների ծնողներ և հարազատներ:

Այսօր կայացավ մեր հերթական հանդիպումը ՊՆ-ում:

Ուզում եմ հայտնել, որ հանդիպումը արդյունավետ էր. մենք պատրաստել էինք հարցերի փաթեթ, որոնք կապված էին զինծառայողների անվտանգության երաշխիքների, անհրաժեշտ պայմանների և բուժսպասարկման, զորքի բարոյա-հոգեբանական վիճակի հետ, նաև մասնավոր որոշ հարցեր:

Բանակի և երկրի անվտանգության նկատառումներից ելնելով` չեմ կարող հրապարակել հանդիպման մանրամասները սոցցանցում և մեր հարցերի պատասխանները, հատկապես զինծառայողների անվտանգության երաշխիքներին վերաբերող պատասխանները, սակայն ուզում եմ նշել, որ պատասխանները համարում եմ բավարար ներկա փուլում:

Մեզ ներկայացվեցին փաստեր ռեալ իրավիճակի մասին, որի հետ անհնար է չհամաձայնել, ինչպես նաև փաստեր այն մասին, որ ՊՆ-ը ինտենսիվորեն զբաղվում է հրատապ հարցերով:
Դուք արդեն գիտեք, որ արձակուրդների տրամադրման գործընթացը սկսված է, ուզում եմ նաև հատուկ նշել, որ այս արձակուրդները արտահերթ են և չեն ազդելու երեխաներին հերթական արձակուրդներ տրամադրելու վրա:

Այս փուլում այլևս ակցիաներ չեն անցկացվելու` մեր ֆորմատը փոխվում է ՊՆ-ի հետ հանդիպումների ֆորմատի, հանդիպումները լինելու են շարունակական և լինելու է համագործակցություն:

Այն ծնողները, որոնք այօր ներկա չեն գտնվել ՊՆ դիմաց և տեղյակ չեն հանդիպման մանրամասներից, պատրաստ եմ նորից հանդիպել նրանց հետ և ներկայացնել մանրամասները‼️

Ովքեր կուզենան լսել և իմանալ մանրամասներ, կխնդրեմ վաղը` դեկտեմբերի 2-ին, ժամը 12-ին գալ Կառավարության շենքի մոտ»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •