Մեր համատեղ և օպերատիվ միջոցառումները թույլ տվեցին զերծ պահել անասնահամաճարակներից։ Այս պահի դրությամբ որևէ հիվանդ կենդանի չունենք։ Այս մասի այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Անդրադառնալով Հանրապետության այլ քաղաքների իրացման ցանցերին՝ Գեորգի Ավետիսյանը նշեց՝ այն մարզերում, որտեղ սպանդանոցների քանակը բավարար չէ, կարող է խանութներում հայտնվեն չստուգված մսեղեն, և այդ խանութների նկատմամբ կիրառվել են վարչական վարույթներ. «Այն մարզերը, որոնք ամբողջությամբ համալրված և հասանելի են սպանդանոցները, այդ վայրերում խնդիրը ևս լուծված է։ Չեմ բացառում, որ կարող է մեր այցելությունից հետո խանութի աշխատակիցները փորձեն ինչ-ինչ մեքենայացումների դիմել և վաճառել ոչ սպանդանոցային միս, բայց ամեն դեպքում ժամանակ առ ժամանակ այդ վերահսկողությունն իրականացնելու ենք և վերջնական լուծում տանք»,- հավելեց ՍԱՏՄ ղեկավարը։
Այս պահին, որևէ հիվանդ կենդանի չունենք: Այս մասին ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով պատերազմական շրջանում կատարված աշխատանքները` Արցախից Հայաստան անասունների գլխաքանակի հոսքով պայմանավորված:
«Իրացման ցանցում արդեն հուլիսից սկսած վերահսկում ենք, որ սպանդանոցային ծագման մսեղիք լինի և կարող ենք ասեել, որ Երևանում այդ հարցը լուծված է»,- նշում է Ավետիսյանը` խոսելով առկա խնդիրներից. «Բայց ունենք խնդիր, որը կոչվում է բակային վաճառք, չգրանցված վաճառք, որը մեր վերահսկողությունից դուրս է: Օրենքով որևէ լիազորություն այս հարցում չունենք»,- ասում է ՍԱՏՄ ղեկավարը :
Այս հարցում Գեորգի Ավետիսյանը կոչ է անում փողոցում, մեքենայի թափքից վաճառվող մսեղիք չգնել:
1
1