• Sun. Jan 24th, 2021

Խծաբերդ գյուղը պետք է պահենք

Համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` ազիկներն ու ՀՀ-ն մնում են այն տարածքներում, որտեղ որ կանգնած են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավաբան Վարդան Առաքելյանը:

«Պատերազմի ժամանակ Հայկ Խանումյանի հրամանատարության ներքո գտնվող զինվորները, գտնվելով շրջափակման մեջ, չեն լքել Հադրութի Խծաբերդ գյուղը, այլ ընդհակառակը ամրացրել են այն ու նույնիսկ ազատագրել են Հին թաղեր գյուղը։

ՆԵՐԿԱ պահին գյուղերը գտնվում են մերոնց լիարժեք հսկողության տակ, ՍԱԿԱՅՆ Ռուսաստանի պաշտպանության նախարարության քարտեզում այս գյուղերի տարածքները նշված են որպես ադրբեջանական տարածքներ։

Խծաբերդի հետ կապը իրականացվում է Լիսագոր-Քիրսավան-Խծաբերդ ճանապարհով։ Քիրսավան գյուղը պատկանում է Լաչինի տարածաշրջանին, որը դեկտեմբերի 1-ին հանձնելու են ազերիներին, հետեւաբար դեկտեմբերի 1-ից հետո Խծաբերդը Հայաստանի հետ կապող ճանապարհից կզրկվի, ԲԱՅՑ տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս ճանապարհ հարթել Լաչինի տարածքը շրջանցելով ։

Պետք է պահենք ամեն մի փշրանք, պետք է կախվենք անգամ փրփուրներից բայց ԽԾԱԲԵՐԴԸ պետք է պահենք»,- գրում է նա։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •