Նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ծակած-թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա մի տղամարդ։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մաշտոցի պողոտայում տղամարդուն նույն օրը դանակահարել է մի տաքսու վարորդ։
Ճշտվել է կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու համար իրավապահները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքներ։ Եվ նույն օրը Երևանի 28-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք պատճառել տղամարդուն։
Նշանակվել են փորձաքննություններ։
Ոստիկանությունը նշում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր։
Spread the love
1
1