Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.):
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Spread the love
1
1