• Sun. Jan 24th, 2021

ԵՄ – Թուրքիա հարաբերություններում ցանկալի առաջընթաց չի գրանցվել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, մասնակցելով տեսակոնֆերանսի ձևաչափով  Եվրախորհրդարանում կայացած հերթական նիստին, անդրադարձել է ԵՄ – Թուրքիա հարաբերություններին, հայտնում է Ermenihaber-ը։

«ԵՄ – Թուրքիայի հարաբերություններում չենք կարողացել ապահովել ցանկալի առաջընթացը»,- ասել է Մերկելը։

Կանցլերը նշել է, որ դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում է լինելու նաև Թուրքիայի հարցը։

Ավելի վաղ Եվրախորհրդարանը (ԵԽ) բանաձև էր ընդունել, որով Եվրամիության անդամ երկրներին կոչ է արվում խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Միջերկրական ծովում նրա պահվածքի համար: Փաստաթղթի քվեարկությունը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած Եվրախորհրդի լիագումար նիստում: ԵՄ – Թուրքիա հարաբերությունները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում դառնալու են Եվրամիության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հատուկ ուշադրության ու քննարկման հարց:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •