• Sun. Jan 24th, 2021

Թուրքիան սադրանքների է գնում Արեւելյան Միջերկրականում, Լեռնային Ղարաբաղում

Թուրքիան դեմ է հանդես գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին եւ գործունեությանը՝ այդպիսով պառակտելով դաշինքի միասնությունը:

Այս մասին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Athens News Agency-ն՝ վկայակոչելով հունական դիվանագիտական աղբյուրները:

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի համար անսովոր ելույթում նշել է, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի սկզբունքներին եւ գործունեությանը՝ այդպիսով պառակտելով դաշինքի միասնությունը: Մասնավորապես, Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրանքներն Արեւելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •