Ծանր, շատ ծանր խնդրի մասին պիտի խոսեմ.
Այսօր հայտնի դարձավ, որ մայրաքաղաքում Ամանորին նվիրված ոչ մի միջոցառում նախատեսված չէ, Նոր տարվա որևէ խորհրդանիշ չպիտի տեղադրվի Երևանում: Այս որոշման գործադրումը մեծ հետևանքներ է ունենալու: Ամանորը զուսպ, մինիմալիստական, համեստ լուծումների մեջ մենք պարտավոր ենք նշել:
Հայաստանը արժանի է Ամանորին, մեր երեխաները արժանի են Ամանորին, մեր զինվորները արժանի են ամանորյա ուրախության, մեր զոհված զինծառայողների և կամավորների զավակները պետք է ապրեն Ամանորի ուրախությունը, վիրավոր զինծառայողների զավակները պետք է ապրեն Ամանորի հրաշքը:
Ապրելու ցանկությունը պետք է վերադարձնել մեր մեջ, Ամանորը պետք է դառնա այդ կեսական ճանապարհի առաջին քայլը:
P.S. Զոհված զինծառայողների ընտանիքները հաստատապես կհասկանան, կընկալեն այդպիսի որոշման բոլոր կողմերը, ըմբռնումով կմոտենան քաղաքային իշխանության նմանօրինակ որոշմանը:
1
1