• Fri. Apr 23rd, 2021

Կառավարությունը հրապարակեց ռազմական դրության սահմանափակումները վերացնելու որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխությունները, որով ուժը կորցրած են ճանաչվել մի շարք սահմանափակումներ։

Խոսքը վերաբերում է 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքին, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումներին, հաղորդումների իրականացման սահմանափակումներին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ, ՀՀ Կառավարության որոշմամբ, կվերացվեն ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները։

«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության՝ 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,- գրել է Աղաջանյանը: