• Thu. Jan 28th, 2021

Կրեմլը ողջունել է Արցախում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը

Կրեմլը ողջունում է Արցախում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը եւ պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսերենը այսպես թե այնպես Ղարաբաղում գործածվում է, այն գործածվում է նաեւ Հայաստանում: Ռուսերենով խոսում են նաեւ Ադրբեջանում, ռուսերենով խոսում են աշխարհի շատ վայրերում, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին տարածքում: Ռուսերենը հաղորդակցման հարմար լեզու է, այն դեռ շատերն են սովորում: Բնականաբար, մենք ողջունում ենք ամեն կերպ եւ պատրաստ հետագայում նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի տարածմանը եւ պահպանմանը: Մենք դա համարում ենք մեր խնդիրը»,- նշել է խոսնակը:

Պեսկովը հավելել է, որ իրենք չեն առաջարկում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ Հայաստանում կամ Ադրբեջանում. դա երկրների ներքին խնդիրն է: Ըստ նրա՝ դե ֆակտո իրողություն է այն, որ ռուսերենով այժմ խոսում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում:

Արցախում պատերազմն անկտիվորեն լուսաբանած «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Ազգային ժողովն օրենքի նախագիծ է մշակում, որի համաձայն՝ ռուսերենը հայերենից հետո կդառնա երկրորդ պետական լեզու։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •