• Thu. Jan 28th, 2021

Ռազմագերիների վերադարձի համար Ադրբեջանի կողմից ներկայացվել են այլ նախապայմաններ, որոնք նշված չեն հայտարարության մեջ

Եթե անհապաղ չկատարվի ռազմագերիների վերադարձը, Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը ստորացուցիչ մարտահրավեր կլինի: Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Իմ խորին համոզմամբ՝ ռազմագերիների վերադարձի համար Ադրբեջանի կողմից ներկայացվել են կամ ներկայացվելու են այլ նախապայմաններ, որոնք նշված չեն հայտարարության մեջ: Այսինքն՝ Ադրբեջանը հայտարարության բովանդակությունից դուրս փորձում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, ինչը անընդունելի է և դատապարտելի և Հայաստանի ինքնիշխանության համար վիրավորական է:

Այնպիսի տպավորություն է, որ այդ հայտարարության դրույթների կատարումը միայն Հայաստանին է վերաբերում, և հայտարարության մյուս կողմերը որևէ պարտավորություն չունեն:

Միջազգային բոլոր կոնվենցիաներով սահմանված են ռազմագերիների վերաբերյալ նորմեր, որոնց բովանդակությունից բխում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմագերիները ենթակա են վերադարձի, ուստի՝ սա նաև ոչ միայն Հայաստանի վարչապետի անձնական հեղինակության, այլ նաև ՌԴ քաղաքական ղեկավարության՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, անձնական հեղինակության խնդիրն է, որովհետև, ըստ էության, իրենց կողմից ստորագրված փաստաթղթի դրույթը կյանքի չի կոչվում:

Ես չեմ կարող ասել հայկական կողմն ինչ է անում, բայց փաստացի արդյունքը զրո է, որովհետև ինչո՞ւ պետք է անհետ կորածների, ռազմագերիների ծնողները պետք է դուրս գային փողոց: Մենք պետական ինստիտուտների փնթի աշխատանքի ականատեսն ենք, որովհետև պետական մարմինները ճիշտ ժամանակին չեն կարողանում իրենց գործառույթները կատարել հավուր պատշաճի»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •