• Sun. Jan 24th, 2021

Ադրբեջանն առաջին թվային տվյալներն է հրապարակել պատերազմում իր ունեցած կորուստների վերաբերյալ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունեցել է մարդուժի 2783 կորուստ:

Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:

«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 8-ի դրությամբ, ըստ հայկական կողմի տվյալների` Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 7630 կորուստ, հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •