• Fri. Apr 23rd, 2021

Գերիներն ավելի շատ են. Ծնողների պնդմամբ՝ նրանց թիվը կարող է հասնել մինչև 500-ի

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենց տեղեկություններով՝ ադրբեջանական բանտերում պահվում են 79 ՀՀ քաղաքացիներ:

Սակայն ծնողները պնդում են, որ մեր գերիների թիվն անհամեմատ ավելի մեծ է և կարող է հասնել մինչև 500-ի:

Գերիների հարազատները այդ թիվը հայտնել են վարչապետին՝ պնդելով, որ Հայաստանի կառավարությունը ավելի գործուն միջոցներ պետք է ձեռնարկի գերիների հայտնաբերման և հայրենիք վերադարձնելու համար»: