Պարզվում է, ընդդիմադիր 16-ը քանի օր է գլուխ են կոտրում, թե իրենց միջից ո՞ւմ առաջադրեն ՀՀ վարչապետի թեկնածու:
Պարզվում է նաև, որ իրենց կարծիքով անցումային շրջանի ՀՀ վարչապետը պետք է լինի նա, ով կհրաժարվի մասնակցել սպասվելիք խորհրդարանական ընտրություններին: Այդ իսկ պատճառով՝ իրենց թեկնածությունն առաջադրելուց հրաժարվել են Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը … Փորձել են առաջադրել ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանին կամ Հրանտ Մարգարյանին՝ պատճառաբանելով, թե հոյդան կոնկրետ նախագահ չունի, ուստի կարող է պլստալ, բայց դրան էլ դեմ են եղել վերընշածս երկուսը: Թեկնածուների թվում են եղել նաև Ավետիք Իշխանյանն ու Ռուբեն Մելիքյանը:
Ի վերջո, պարզվում է, վաղը առաջադրվելու է ժողովրդի մեջ Ալիևի խորհրդական համարվող Հրանտ Բագրատյանը, ում կուսակցությունը բոլորի կարծիքով էլ՝ ընտրություններին մասնակցելիս չի անցնի խորհրդարան: Վաղվա հանրահավաքում հենց նրա անունն է հնչելու, իսկ Վազգեն Մանուկյանը դեռ ավելի մեծ բանի ախորժակ ունի՝ ՀՀ նախագահ դառնալու:
1
1