«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռեւս ապաքինվում է, աչքի հետ կապված խնդիրները չեն վերացել, այնուամենայնիվ, նա վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները կատարելու համար:
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, զրուցել ու տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին իմքայլականների եւ Արարատ Միրզոյանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները նախ փորձել են Միրզոյանից հետաքրքրվել նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի մասին, թե ինչու իրենց տեղյակ չեն պահել, ինչու են անակնկալ նման փաստաթուղթ ստորագրել:
Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձեւով Փաշինյանի կողքին է լինելու, քանի որ իրեն վարչապետի զինվորն է համարում, որը պարտավոր է ցանկացած պարագայում հրամանատարի կողքին կանգնել»:
1
1