• Sun. Jan 24th, 2021

Պատասխանատվության կենթարկվեն քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու փորձեր կատարողները

Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը եւ հորդորում ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։

Մասնավորապես՝ իրավական պատասխանատվություն են առաջացնում քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերը։ Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես և կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն:

Հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ոստիկանությունը կրկին հաստատում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը և բոլո՛ր քաղաքացիների իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը։

Դարձյալ կոչում ենք սթափության, օրինահարգության և ոստիկանության հետ համագործակցության հանրային անդորրը պահպանելու գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •