• Wed. Jan 20th, 2021

Դանակահարություն Իջևանում․ տուժածը Իջևանում հայտնի փաստաբան Կարեն Ղալումյանն է

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, Իջևանում տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն, որին մասնակցել են նույն քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արման Մանուկյանը և 53-ամյա Կարեն Ղալումյանը։

Կայքի փոխանցմամբ՝ Կ․ Ղալումյանը Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան, իսկ ոստիկանների կողմից բռնված և քննչական վարչություն ներկայացված Ա․ Մանուկյանին տեղափոխել են հոգեբուժարան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում Կ․ Ղալումյանը քարով հարվածել է Ա․ Մանուկյանի գլխին, որից հետո վերջինս հետապնդել է նրան եւ փայտով հարվածել Կ․ Ղալումյանին, ով, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել, որից հետո Ա․ Մանուկյանը դանակով հարվածել է նրա ձախ ձեռքին՝ պատճառելով վնասվածքներ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը և փայտը։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •