• Tue. Jan 19th, 2021

Երևանում թալանել են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի տունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Շիրինյանի ահազանգի փաստով:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վեգների փողոցում գտնվող իր տան պատուհանը բացել են, մտել տուն: Տուն ժամանած ոստիկաններին և քննիչներին Ս. Շիրինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունում որպես գլխավոր մասնագետ, իսկ բնակարանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդ, ժամացույցներ և պնեվմատիկ ատրճանակ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •