Ուկրաինայում ձերբակալվել է վրացի հանցաշխարհի հայտնի հեղինակություն, օրենքով գող Մինդիա Գորաձեն, ով առավել հայտնի է Լավասօղլու մականունով: Այս մասին հայտնում է ուկրաինական Detective INFO առցանց լրատվամիջոցը:
Տեղեկատվության համաձայն՝ կիրակի՝ հունվարի 3-ի գիշերը, Գորաձեն Մինսկից թռիչքով ժամանել է Օդեսա: Նա ոչ մի փաստաթուղթ չի ունեցել: Այդ պատճառով Պետական սահմանային ծառայության աշխատակիցները արգելել են նրան մուտք գործել Ուկրաինայի տարածք և որոշում են կայացրել արտաքսելու Բելառուս:
Հաղորդվում է, որ Մինսկ մեկնող ինքնաթիռը նստելուց անմիջապես հետո Լավասօղլուն սկսել է խաթարել հասարակական կարգը և սպառնացել է իրեն մարմնական վնասվածք հասցնել:
«Ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը պաշտոնապես գրավոր հրաժարվել է Գորաձեին տեղափոխելուց, ինչից հետո նրան հեռացրել են ինքնաթիռից և տեղավորել Օդեսայի օդանավակայանի միջազգային թռիչքների մեկնումի սրահում ՝ սահմանապահների պաշտպանության ներքո, որտեղ էլ նա այժմ գտնվում է», – գրում են ուկրաինական լրատվամիջոցները:
Օրենքով գողը խոստանում է բացել երակները Բելառուս արտաքսելու կրկնակի փորի դեպքում:
Վրացական ԶԼՄ-ները նույնպես հաղորդել են Գորաձեի ձերբակալման մասին:
1
1