• Mon. Mar 8th, 2021

Հիմա անդրադառնամ մեր էլիտար ոչխարներին

Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի «էլիտան» ԵՊՀ-ի բանասիրականն ավարտած դասընկերս ընդունվել էր աշխատանքի Վայքի ավտոձեռնարկությունում։ Աշխատանքային երկրորդ օրը աշխատանքից ազատման դիմում էր գրել։

Խորհրդային տարիներին մի քիչ անսովոր իրավիճակ էր, բայց երբ հայրը հարցրել էր՝ թե ինչն է պատճառը, պատասխանել էր, որ ինքը երբեք չի աշխատի այնտեղ, որտեղ նույնիսկ մուրճին են հայհոյում։

Զվարճալի պատմություն է, բայց փաստ է, որ էլիտա մտնելու հայտ ներկայացրած երիտասարդը հայհոյող միջավայրում չէր ցանկանում աշխատել։. Հիմա անդրադառնամ մեր էլիտար ոչխարներին։ Առավոտից իրիկուն հայհոյող, ինքն իրեն չհարգող, ժողովրդին արհամարհող, հակահիգիենիկ, ցինիկ բառապաշարով այս զանգվածը ինքն իրեն էլիտա է պատկերացնում։ Խորենացու «Ողբ»-ի հասցեատերն եք դուք, ոչ ավելի … ողբամ զձեզ …