• Wed. Jan 20th, 2021

Ռուստամ Բադասյանը հերքում է տեղեկությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է տեղեկությունը, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ է եւ գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։

ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,– գրել է Բադասյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում  տարածվել էին տեղեկություններ, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ է եւ գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։

Դրա նպատակը որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանեցումն է։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •