• Wed. Jan 20th, 2021

ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները հանդիպել են չեզոք գոտում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •