• Tue. Jan 19th, 2021

Վեդիի քաղաքապետարանում սպանություն է տեղի ունեցել, դին դուրս է բերվել արկղի մեջ

Հունվարի 8-ին, ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է։ 

Ոստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել էին մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանություն են բերման ենթարկվել Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Նորայր Ն.-ն, 17-ամյա Կ. Մ.-ն, 55-ամյա Տիգրան Պ.-ն, 17-ամյա Մ. Մ.-ն և 57-ամյա Ժորա Բ.-ն:

Պարզվել է, որ հունվարի 5-ին նշված անձինք Վեդիի քաղաքապետարանի սենյակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Վեդիի բնակիչ, 59-ամյա Պետրոս Ա.-ի հետ, որի ընթացքում վիճաբանությանը մասնակցող Նորայր Ն.-ն, Մարսել Մ.-ն, Կ. Մ.-ն և Ժորա Բ.-ն ոտքերով և ձեռքներին ընկած տարբեր առարկաներով ծեծի են ենթարկել Պետրոս Ա.-ին՝ պատճառելով նրան մահ:

Արդեն հունվարի 7-ին՝ գիշերը ժամը 23:30-ի սահմաններում, Կարեն Մ.-ն, Ն. Մ.-ի հետ միասին, վերջինիս հոր՝ 45-ամյա Տիգրան Մ.-ին պատկանող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով սպանվածի դին փայտե արկղով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող Վեդիի Գոմերի մոտ, գցել այնտեղ ու հեռացել:

Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կ. Մ.-ն, Մարսել Մ.-ն, Նորայր Մ.-ն և Ժորա Բ.-ն ձերբակալվել են:

Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •