• Tue. Jan 19th, 2021

Ալիևին կամա թե ակամա օժանդակում են հայկական գլխավոր մեդիա ընկերությունները

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ու էս պայմաններում այլ բովանդակությամբ Մոսկվա եք ուզո՞ւմ.

Պարտությունից երկու ամիս հետո բանակը առողջացնելու, զինված ուժերը արդիականացնելու, զինվորին բոլոր միջոցներով փայփայելու, նրա սխրանքը փառաբանելու, նրան ապրելու հույս, հայրենիքի ապագայի նկատմամբ հավատ ներշնչելու փոխարեն քաղաքական շատ որոշակի շրջանակների ծառայող լրատվամիջոցներ լծվել են բանակը քանդելու գործին, իսկ ոմանք ընդհանրապես հրաժարվել են Հայաստանի սուբյեկտայնության և ինքնիշխանության գաղափարներից և որոշել են Սյունիքում ռուսական երկրորդ ռազմաբազա լոբբինգ անել։

Պատերազմը չի ավարտվել և այս նոր տեսակի հիբրիդային պատերազմը ոչ թե օժանդակում է նախկինում ավելի կարևոր համարվող ռազմական գործողություններին, այլ ճիշտ հակառակը՝ հիբրիդային պատերազմի միջոցով կարելի է առավել արդյունավետ հասնել նույն մարտավարական արդյունքներին, որոնց նախկինում հնարավոր էր հասնել ռազմական գործողություններով։

Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ադրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելու հնարավորություններն էապես սահմանափակվել են։ Այդ է պատճառը, որ պարտությունից հետո Հայաստանի դեմ շարունակվող նոր՝ արդեն հիբրիդային պատերազմում Ադրբեջանը զինված ուժերը օգտագործելու մասին գուցեև չի մտածում։ Ալիևին այս գործում կամա թե ակամա օժանդակում են հայկական գլխավոր մեդիա ընկերությունները, քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգախիան՝ դառնալով հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներ։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •