• Tue. Jan 19th, 2021

Գորբաչովը պատմել է, թե ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պատմել է, թե ինչպես, ըստ իրեն, պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը։ 

«Շատ ծանր հարց է, հնուց եկած, արմատներով դեպի անցյալ գնացող։ Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին լուծում գտնելու։ Դրանից հետո Ռուսաստանը փորձեց», – ասել է Գորբաչովը։

«Հուսով եմ, Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է։ Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորման բանակցությունների պարտավորություն են վերցրել իրենց վրա։ Լուծումը պետք է բխի երկու կողմերի շահերից, առանց հաղթողների ու պարտվողների», – ասել է նա։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •