Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ բացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, նա այլ ընկերներ չունի: Այս մասին նա խոսել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Գործող անձինք Նաիլա Ասկեր-զադեի հետ» հաղորդման ժամանակ:
«Ես նրան համարում եմ իմ ընկերը, և այս տարի նա հաստատեց, որ ոչ միայն իմ ընկերն է, այլև բելառուս ժողովրդի բարեկամը: Անկեղծ»,- ասել է Լուկաշենկոն:
Հարցին, թե նա այլ ընկերներ ունի՞, Լուկաշենկոն բացասական պատասխան է տվել: Միևնույն ժամանակ, նա այդ հարցը բարդ է համարել:
«Բարդ հարց է, ես բազմիցս մտածել եմ դրա շուրջ, և ես հանգում եմ այն եզրակացության, որ հավանաբար ոչ»,- ասել է Լուկաշենկոն:
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ «շատ հակառակորդներ» ունի:
Spread the love
1
1