• Wed. Jan 20th, 2021

Ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ, ռազմագերիների փոխանակման հարցն էլ մինչև վերջ

Ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ։ Այս մասին այսօր Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Փաշինյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չկարգավորված հարցերից մեկը։

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը մինչեւ վերջ լուծված չէ, բայց կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •