Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գիշերը հնչած կրակոցների հեղինակն արցախցի երկու տղամարդ են:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
«Արցախցի երկու տղամարդ են եղել, որոնք, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, օդ են կրակ գիշերվա կեսին: Ձերբակալվել են, այս պահին ոստիկանությունում են, և համապատասխան քննություն է իրականացվում»,- ասաց Պողոսյանը:
Spread the love
1
1