• Tue. Jan 19th, 2021

Փաշինյանը, Ալիեւն ու Պուտինը Ղարաբաղի զարգացման հարցով Կրեմլում հայտարարություն են ստորագրել

Կրեմլում ավարտվել են Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ:

Այդ մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին: Ըստ կայքի՝ առաջնորդները շփվել են մոտ չորս ժամ։ Հանդիպման արդյունքներով Ռուսաստանի նախագահը հայտարարել է Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարության ստորագրման մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն անվանելով բացառիկ կարեւոր եւ օգտակար՝ Պուտինը շեշտել է.

«Մենք կարողացել ենք պայմանավորվել եւ համատեղ հայտարարություն ստորագրել տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ», – ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, թե նկատի ունի տնտեսական կապերի եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման կոնկրետ քայլերը։

ՌԴ նախագահը հավելել է, որ այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երեք կառավարությունների ՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները: Պուտինը ընդգծել է, որ մոտ ժամանակներս կառավարությունների փոխնախագահները կստեղծեն աշխատանքային ենթախմբեր, կներկայացնեն տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի եւ տնտեսության զարգացման կոնկրետ ծրագրեր:

«Վստահ եմ, որ այդ համաձայնագրերի իրագործումը օգտակար կլինի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդներին, առանց որեւէ կասկածի օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին, ինչը նշանակում է նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերին», – ընդգծել է ՌԴ նախագահը:

Նա նաեւ հավելել է, որ բոլոր երեք կողմերն էլ ընդհանուր կարծիքի են եկել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմանները, ընդհանուր առմամբ, պահպանվում են, ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվում, ռուսական խաղաղապահ խմբավորումը լիովին կատարում է իր պարտավորությունները: Ռուսաստանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել արդեն ավելի քան 48 հազար տեղահանված եւ փախստական, ինչպես նաեւ ինտենսիվ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ տարբեր շինությունների վերականգնման ուղղությամբ:

«Հանգեցինք այն եզրակացության, որ Ղարաբաղի հարցով համաձայնության պայմանավորվածությունները պահպանվում են, լուրջ միջադեպեր չկան: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր պարտավորությունները»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •