• Mon. Jan 18th, 2021

Արման Բաբաջանյանն առաջարկում է օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր դարձնել նաև Եռաբլուրը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաև Եռաբլուր պանթեոնը: Այս մասին օրենքի նախագիծը Բաբաջանյանը դրել է շրջանառության մեջ:

«Հայաստանի անկախացումից ու համապատասխան ինստիտուտների ձևավորումից հետո պետական արարողակարգի ընթացակարգում՝ նորմատիվ իրավական ակտերով բարձրաստիճան պատվիրակությունների` ՀՀ պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը: Առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաև Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող Եռաբլուր պանթեոնը»,- ասված է օրենքի նախագծում:

Արման Բաբաջանյանը հավելել է, որ Հայաստան այցելող օտարերկրյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրք կմատուցնեք Հայաստանի պետականության համար իրենց կյանքը չխնայած նահատակ հայորդիների հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը Արցախյան երկու ազատամարտերին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •