• Thu. Jan 28th, 2021

Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում կլինի «Իմ քայլի» քայլը ձիով

«Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն խորհրդի անդամի թափուր տեղի համար պատրաստվում է առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Ջհանգիրյանը հայաստանյան հանրության համար բավականին հայտնի ֆիգուր է և չունի ավելորդ ներկայացման կարիք: «Իմ քայլի» մտադրությունը՝ նրան ԲԴԽ անդամ առաջադրելու կապակցությամբ, ակնհայտորեն բխում է քաղաքական կոնյունկտուրայից:

Գործնականում Ջհանգիրյանի միջոցով իշխող մեծամասնությունը փորձում է դատական համակարգի ղեկավար շրջանակում, այսպես ասած, ապահովել նվազագույն հավասարակշռություն և այդպիսով կոտրել դատական համակարգում նախկին իշխանության ազդեցությունը: Այդ ազդեցությունը առավել քան վառ դրսևորվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթին հաջորդած ներքաղաքական զարգացումների ընթացքում, երբ դատական իշխանությունը մեծ հաշվով ընդվզեց քաղաքական իշխանության դեմ:

Իհարկե, Գագիկ Ջհանգիրյանը, մեղմ ասած, անմասն կամ հեռու չէ նախկին կառավարող համակարգից: Համակարգից նա դուրս եկավ 2008 թվականի իրադարձությունների ընթացքում: Մինչ այդ զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Ջհանգիրյանը իշխանական համակարգի առանցքային դեմքերից էր: Այդ իմաստով քաղաքական ներկայիս մեծամասնությունը դատական համակարգի կառավարման շրջանակում, այսպես ասած, հավասարակշռություն փորձում է ապահովել խաղալով նախկին կառավարող համակարգի տարբեր թևերի հակասությունների վրա:

Միևնույն ժամանակ որոշակի աքսիոմատիկ ճշմարտություն է և այն, որ քաղաքական համակեցության իրավական կանոնների շուրջ լայն փոխհամաձայնության հասարակություններն ու վերնախավերը գալիս են հենց հակասությունների հենքով, երբ պարզ է դառնում, որ բոլորը բոլորի դեմ պատերազմը չունի հաղթող ու պարտվող՝ հաղթող ու պարտվող են բոլորը, ընդ որում՝ անկանխատեսելի ժամանակագրությամբ ու հերթականությամբ: Հակասությունները զարգացնելու միջոցով փոխհամաձայնություն և համակեցություն հասունացնելու մեթոդաբանություն կա՞ Ջհանգիրյանի առաջադրման տրամաբանության ներքո, թե՞ դա ընդամենը ճամբարային գործողություն է: Հնարավոր չէ ասել:

Միևնույն ժամանակ, սակայն, այդ ամենից վեր կա մեկ այլ խնդիր: Իհարկե, բարձր որակավորում ունեցող իրավաբան, սակայն Հայաստանը կառավարած հին համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում ըստ էության կլինի «Իմ քայլը» մեծամասնության քայլը ձիով: Այլ կերպ ասած՝ դա կլինի Հայաստանում դատական ռեֆորմի հաջողության դրսևորումներից մեկը․․․ Այստեղ է, որ ինչպես հեքիաթում է ասվում թագավորի տղեն իր մատը կծեց, հիմա գալիս է հերէը Ռուբեն Վարդազարյանի ․․․

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •