• Thu. Jan 28th, 2021

Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի

Ազգային ժողովում ընթանում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը:

Հանդիպման ցանկություն է հայտնել խմբակցությունը:

Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Ջհանգիրյանը կարող է դառնալ «Իմ քայլը» խմբակցության ԲԴԽ անդամի թեկնածուն:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Այս մասին Ջհանգիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց Ջհանգիրյանը:

ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելիի «կողմ» ձայները:

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը համարում է, որ որեւէ տարիքային խոչնդոտ չկա իր՝ ԲԴԽ անդամ դառնալու համար: Այս մասին նա նշեց այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

Դիտարկմանը, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հղում անելով Դատական օրենսգրքին, Սահմանադրությանը, հայտարարում է, որ կա տարիքային շեմ, որից հետո Ազգային ժողովը չի կարող տվյալ անձին ԲԴԽ անդամ  ընտրել, Ջհանգիրյանը հակադարձեց. «Այս նույն օրենսգրքով նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Ցավոք սրտի, լավ չեն ուսումնասիրել Դատական օրենսգիրքը, նայեն հատկապես 186-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերին։ Այդ հոդվածում կտեսնեք, որ դատավորների համար տարիքային սահմանափակում այդ հոդվածում նախատեսվո՞ւմ է, բացի 112-րդ հոդվածի սահմանափակումները: Իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ։ Հետևաբար, եթե մեկն ընտրվում է 62 տարեկանում, ըստ այդ հայտարարության տրամաբանության, 65-ում այդ ավտոմատ դադարման հիմքը 186-րդ հոդվածը նախատեսած լիներ։ Օրենքը մեկնաբանում են ոչ թե որևէ հոդված ընթերցելով, օրենքը իր ամբողջ հոդվածների մեջ պետք է մեկնաբանել։ Ես հատուկ այդ խնդիրն ուսումնասիրել եմ։ 65 տարին իրավաբան-գիտնականի համար ոչ Սամանադրությամբ ոչ Դատական օրենսգրքով նախատեսված չէ»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •