• Thu. Jan 28th, 2021

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, 1 զինծառայող վիրավորվել է․ Արցախի ՊՆ

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել:

Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Եթե մինչեւ հիմա ադրբեջանցիներն իրենց սադրիչ գործողություններն իրականացնում էին օդ կրակելով, այսօր արդեն կոնկրետ թիրախային կրակոց է եղել։ Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր հակառակորդի կողմից հայ զինծառայողի ուղղությամբ կրակոց արձակելու դեպքին։

ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Վահրամ Պողոսյանն ընդգծեց, որ սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Արցախի կարգավիճակը պետք է օր առաջ ճանաչվի. «Համատեղ ապրելու ցանկացած փորձ՝ այս միջադեպը եւս մեկ անգամ վկայում է, որ անհնար է։ Արցախը պետք է միանշանակ ունենա անկախ կարգավիճակ»։

Նա նշեց, որ որ միջադեպի հետ կապված անմիջապես տեղեկացվել է խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը։ Պողոսյանը հույս ունի, որ սրան պատշաճ գնահատական կտրվի։

«Սա խոսում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին։ Սրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ եռակողմ հանդիպումներին, պայմանավորվածություններին, այս առումով ստորագրված փաստաթղթերին նրանք ուշադրություն չեն դարձնում։ Ապագայում խաղաղության երաշխիքները հստակեցնելու եւ ամրագրելու կարիք կա»,- ասաց նա։

Անդրադառնալով զինծառայողի առողջական վիճակին՝ ԱՀ նախագահի խոսնակը հայտնեց, որ հիվանդանոցից տեղեկացրել են՝ զինծառայողի վիճակը կայուն է, եւ կյանքին վտանգ չի սպառնում։

 

 

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •