• Thu. Jan 28th, 2021

Հայ գերիների հարցում «ադրբեջանցիների» մոտեցումը թելադրված է Մոսկվայից

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը գրել է, որ Հադրութում հայտնաբերվել են իր տարիքն առած ազգականների դիակները՝ տղամարդու ու կնոջ։ Կնոջ մարմինը՝ մասնատված ու այլանդակած։ Նա հայտնի ծերունու կինն էր, ում գնդակահարել էին Հադրութ ներխուժած թուրքերը, եւ այդ կադրերը տարածվել էին աշխարհով մեկ։

Առաջին պատերազմից ծանոթ պատմություններ։ «Ադրբեջանցի» կոչվող այդ ցեղի հերոսության սահմանը դա է։ Ընդ որում, դա անում էին օրինակ Բաքվում, Հյուսիսային Արցախի բնակավայրերում, ռուսական զորքի աչալուրջ ներկայությամբ ու խրախուսմամբ։ Ռուսներին դա ակնհայտորեն հոգեհարազատ էր, վկայությունները բազմաթիվ են։

1923-1925 թթ․ իրադարձություններն արդեն խորհրդայնացված Հայաստանում վեր են պատկերացումներից։

Հայերից հայկական բնակության արեալը մաքրելը բավական չէր, ռուսների պնդումով «ադրբեջանցիները» պետք է գործեին իրենց «հերոսությունները», դա անհրաժեշտ էր հեռուն գնացող նպատակների համար։

Նույնը կրկնվեց սեպտեմբերի 27-ին հայերի դեմ ծավալված ահաբեկչական պատերազմում։ Ռեգիոնում հաշտության, խաղաղ կյանքի, համակեցության վերաբերյալ ռուսական ղեկավարության դեմագոգիայի տակ թուրքերի հետ հայերի արժանապատիվ հաշտությունը բացառելու ձգտումն է։

Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ եւ ճեպազրույցում Պուտինը կամա թե ակամա խոստովանեց, որ հայ գերիների հարցում «ադրբեջանցիների» մոտեցումը թելադրված է Մոսկվայից։ Նրա հրապարակած օրակարգում գերիների հարցը չկար, իսկ Փաշինյանի հետ զրույցում էլ հույս հայտնեց, որ այդ հարցը գուցե լուծվի, մյուս «չլուծված» հարցերի հետ։ Իսկ իրականության մեջ Պուտինն ու Ալիեւը համարում են, որ հակամարտություն այլեւս չկա։ Գերիները պետք են Մոսկվային ու Բաքվին՝ Հայաստանի դեմ բացահայտ տեռորի ու հայերի հաշվին նոր համաձայնությունների համար։

Նիկոլ Փաշինյանին արդարացի ու առաջնահերթ մեղադրանքները կիսատ են, եթե մոռացության է մատնվում եռակողմի մյուս կողմերի պատասխանատվության ու դատապարտման հարցը։ Դա ազատում է նրանց ձեռքերը, լեգիտիմացնում նրանց համաձայնությունները։ Իսկ ռուսական նողկալի պրոպագանդան ու պրոպագանդոները պետք է մերժվեն․ նրանք չպետք է խաղան մեր զինվորների կյանքի ու ճակատագրի վրա։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •