• Thu. Jan 28th, 2021

Պենտագոնը Թուրքիային դուրս է մղում F-35 կործանիչների արտադրությունից

ԱՄՆ Պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ, փոխգնդապետ Թոմաս Քեմբելը հայտարարել է, որ 2021-2022թթ. Թուրքիան աստիճանաբար կզրկվի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության մեջ ունեցած իր մասնակցությունից, գրում է ermenihaber-ը։

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանից C-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո դադարեցվել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին։

Թոմաս Քեմբելը շեշտել է, որ այդ որոշումը փոփոխման չի ենթարկվել։ 2020թ.-ին ամերիկյան կործանիչի որոշ պահեստամասերի արտադրությունը Թուրքիայից տեղափոխվել է այլ երկրներ և 2021, 2022 թվականներին ևս պիտի նվազագույնի հասցվի Թուրքիայի մասնակցությունը վերոհիշյալ ռազմական ինքնաթիռների արտադրությանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •