• Mon. Jan 18th, 2021

Բաբկեն Թունյանը՝ ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները, որոնք մի քանի անգամ գերազանցում են գործող արժեքները:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը եւ նշել, որ դա առաջացրել է մի խնդիր՝ կապված ինքնակամ շինությունների օրինականացման հետ, որը վերաբերում է մեր հազարավոր հայրենակիցների:

«Մեր բազմաթիվ հայրենակիցներ դեռ անցած տարվանից դիմել են համայնքապետարաններ՝ իրենց կառուցած ինքնակամ շինությունները օրինականացնելու համար:

Եթե որոշումը դրական է, այսինքն՝ շինությունը օրինականացվում է, ապա անշարժ գույքի տերը վճարում է այդ պահին գործող կադաստրային արժեքը:

Խնդիրն այն է, որ, չնայած դիմումները եղել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, որոշումները կայացվելու են այս տարի: Եթե որոշումները կայացվեին ավելի արագ՝ մինչև 2020 թվականի ավարտը, ապա վճարվելու էր նախկին՝ ավելի ցածր կադաստրային արժեքներին համապատասխան գումար: Սակայն ստեղծված իրավիճակում դրական որոշման դեպքում նրանք ստիպված էին լինելու վճարել հունվարի 1-ից ուժի մեջ մտած բարձր կադաստրային արժեքը»,- նշել է պատգամավորը:

Նա տեղեկացրել է, որ մեր համաքաղաքացիներին այս դժվարություններից ազատելու համար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկվել է լրացում կատարել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի մեջ, ըստ որի՝

  • Բոլոր այն անձինք, որոնք ինքնակամ շինությունների իրականացման համար ԴԻՄՈՒՄ կներկայացնեն ՄԻՆՉԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ը, ապա դրական որոշման դեպքում ԿԳՈՐԾԵՆ ՆԱԽԿԻՆ (ավելի ցածր) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ:
  • Այնպես որ, ովքեր արդեն դիմել են ինքնակամ շինությունը օրինականացնելու համար, կարող են հանգիստ լինել՝ ԱՆԿԱԽ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՑ` նրանց համար կիրառվելու են նախկին կադաստրային արժեքները (լրացուցիչ ֆինանսական բեռ չի լինի):
  • Իսկ մեր այն հայրենակիցները, որոնք ունեն օրինականացման ենթակա ինքնակամ շինություններ, խորհուրդ կտայի ԴԻՄԵԼ համայնքապետարաններ և գործընթացը սկսել ՄԻՆՉև 2021 թվականի հունվարի 31-ը՝ ավելորդ ֆինանսական բեռից խուսափելու համար:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •