• Tue. Jan 19th, 2021

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպեց ԼՀԿ-ին ու կոչ հղեց ԲԴԽ-ին

«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն՝ Գագիկ Ջհանգիրյանը այսօրխորհրդարանում հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Հանդիպումը մոտավորապես 1 ժամ տևեց։

Հանդիպումից հետո Ջհանգիրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ չգիտի, թե ինչ որոշում է կայացրել «Լուսավոր Հայաստան»-ը։ «Ինձ թվում է՝ ես նրանց բոլոր կասկածանքները փարատեցի»։

Նա նաև տեղեկացրեց, որ դիմել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը հանդիպման համար։ «Դեռ պատասխանը չկա, երբ իրենց հարմար լինի, ես պատրաստ եմ»։

Գագիկ Ջհնագիրյանը նաև անդարադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարության հետ կապված։ Վերջինս, հիշեցնենք, մտահոգություն էր հայտնել Ջհանգիրյանի տարիքի հետ կապված։

«Կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և այդ խնդիրը իրավաբանական տեսանկյունից քննարկել։ Ինչու՞։ Որովհետև եթե այսօր հայտարարում են, որ նախորդ նախագահ Գագիկ Հարությունյան այդ պաշտնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, հակասել է այս օրենքին, Դատական օրենսգրքի դրույթներին, դա նշանակում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր այդ միջնորդությունները բոլորը հակասահմանադրական են։ Ավելին՝ այդ դատարաններն ու այդ դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, և հետևաբար դրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումները բեկանելի են և ապօրինի։ Հասկանու՞մ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արվել։ Ես կոչ եմ անում, որ մեկ անգամ ևս այդ խնդրին անդրադառնան՝ որպես անկաշառ, արդար կողմնակի դիտորդ իրավաբաններ և քննարկեն։

Ըստ Ջհանգիրյանի՝ տարիքի վերաբերյալ արտահայտած պնումները Եվորապական դատարանի համար շատ վտանգավոր արգումենտներ են։ «Եթե այդ միտքը արտահայատած լիներ որևէ անհատ-իրավաբան, ես կհասկանայի, բայց դա բարձրաձայնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը»։

Այն դիտարկումներին, որ Ջհանգիրյանը իշխանության օրոք է ընտրվելու ԲԴԽ  անդամ, և կապվելու է իշխանության հետ, նա նշեց։ «Այս իշխանության օրոք նաև երեխաներ են ծնվելու, հարսանիքներ են լինելու։ Մարդիկ ամուսնալուծվելու են, հիմա ամեն ինչը կապելու եք իշխանության հե՞տ»։

Նախկին զինդատախազն ընդգծեց՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առաջադրվել մեծամասնություն հանդիասացող խմբակցության կողմից։ «Դատական օրենսգիրքը այնպես է գրված, որ որևէ իրավաբան եթե ցանկություն է հայտնում ԲԴԽ իրավաբան-անդամի պաշտոնում ընտրվելու, անպայմանորեն նրան պետք է առաջադրի որևէ խմբակցություն։ Երկրորդ, բոլոր իրավաբաններ շատ թե քիչ տրամաբանող մարդիկ են, չէ՞։ Վստահ եմ, որ ինձ էլ չեք բաժանում այդ իրավաբաններից։ Այսինքն՝ իրավաբանը մտածում է թվապես մեծ խմբակցության առաջարկին համաձայնել, որպեսզի ձայները ապահովվի այնտեղ, չէ։ Մանավանդ այս քաղաքական սուր իրավիճակում, երբ նաև Ազգային ժողովում այսպես քաղաքական բևեռներ են ձևավորվել։ Այսինքն՝ Եթե Ջհանգիրյանը մտադիր էր Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքի անցնել, նա պետք է մի ճանապարհ ուներ, առաջադրվել մեծամասնություն կազմող խմբակցության կողմից»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •