• Mon. Jan 18th, 2021

Գաղտնազերծել բանակցային բոլոր փաստաթղթերը, կամ` լռել

Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմիցՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակած հոդվածին: Պոպովը պնդում է, թե Փաշինյանը փաստեր է խեղաթյուրում մանրամասներ ներկայացնելով ընդհուպ մինչեւ 2019-ի հունիս ամսին կողմերին ներկայացված առաջարկությունների վերաբերյալ: Մի կողմ դնենք ռուսաստանցի դիվանագետի մոտիվներն ու դրա էթիկական հատվածը, ի՞նչ պետք է անենք մենք:

Ինչպես գիտենք, 1994-ից ի վեր, արցախյան բանակցային ողջ գործընթացը վարվել է գաղտնիության սկզբունքով: Դրանց որոշ հատվածներ ոչ պաշտոնական խողովակներով հրապարակվել, կամ` գաղտնազերծվել են ներկա ու նախկին պաշտոնյաների, Մինսկի խմբի համանախագահների, փորձագետների ու լրագրողների կողմից:

Արցախյան բանակցային գործընթացըՔի Վեսթից մինչեւ Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ եւ անդին, տարբեր փուլերում իր մի շարք հոդվածներում հրապարակել է իմ գործընկեր Թաթույլ Հակոբյանը ANI Armenian Research Center

կայքում, սակայն դրանք երբեք պաշտոնական փաստաթղթեր չեն եղել:

Իրենց պաշտոնավարման ընթացքի բանակցային տվյալներ են հրապարակել արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էդուարդ Նալբանդյանը, մինչդեռ 90-ականների բանակցությունների մանրամասնություններին մեծամասամբ առնչվում ենք պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մենագրությունների, հոդվածների, հարցազրույցների ու ելույթների միջոցով: Ցավոք, սակայն, այս մասով եւս բնօրինակները սակավաթիվ են:

Հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները, թերեւս ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը, որոնք պետք է գտնվեն գործող քաղաքական մեծամասնության տնօրինության ներքո: Այսպիսով, նախ` հստակություններ կմտցվեն ներհայաստանյան հանրային-քաղաքական դաշտում, եւ ապա կկանխվեն ապագայի ներքին ու արտաքին հնարավոր նոր շահարկումները:

Մեր երկրի ու ժողովրդի համար այս լրջագույն մարտահրավերների շրջանում գործող պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ կամամբողջական ծավալով լույս են սփռում անցյալի անգամ ամենածանր իրողությունների վերաբերյալ, կամ դադարեցնում են մասնակի ներկայացնել պաշտոնական փաստաթղթերը, որոնք խորացնում են ճգնաժամն ու ավելացնում վտանգները:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •