Դասալիքները և դասալիք պաշտոնյաները, ոչ պաշտոնյաները պետական բարձր պաշտոն պետք է չզբաղեցնեն ապագայում: Արդեն ԱՀ նախագահի հրամանով եղել են պաշտոնանկություններ:
Այս մասին ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ Արցախում առկա հիմնախնդիրների ու անելիքների մասին Ֆեյսբուքում բաց զրույցի ժամանակ:
«Ողղակի այստեղ շատ կարևոր է, որ սկզբունքները հստակեցվեն և անարդար որոշումներ չկայացվեն: Այսինքն, չստացվի, որ ինչ-որ մեկը ռեալ օբյեկտիվ պատճառ է ունեցել Արցախից բացակայելու և նրա նկատմամբ սխալ որոշում է կայացվել:
Պետական համակարգում և մասնավոր սեկտորում աշխատանքից ազատման մասսայական դեպքեր են եղել, որոշ դեպքերում արդարացի չեն եղել այդ որոշումները: Հիմա դատական հայցեր են ներկայացվել այս առումով:
Սա լուրջ խնդիր է, և պետք է լուրջ ուսումնասիրվի, որպեսզի մի կողմից դասալիքները չխրախուսվեն, և հակառակը, ոչ դասալիքներն ավելորդ հարվածի տակ չընկնեն»,-ասաց Բեգլարյանը:
Պատերազմից հետո շատերը վախենում են վերադառնալ Արցախ և իրենց ապագան չեն պատկերացնում այլևս Արցախում: Ինչպե՞ս է ԱՀ կառավարությունը խրախուսելու մարդկանց վերադառնալու և Արցախում ապրելու համար:
Ֆեյսբուքում ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն իրեն ուղղված հարցին պատասխանեց. կա ռիսկ, բայց այն գնալով նվազում է:
«Իրականում անվտանգային ռիսկեր ու դրանով պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ վախեր կան:
Անկեղծորեն ասեմ, որ ադ վախերի մի մասն ունեն օբյկտիվ պատճառներ, բայց մի մասը սուբյեկտիվ են՝ պայմանավորված պետական մարմինների սխալների, բացթողումների, ոչ պատշաճ հաղորդակցության պատճառով:
Ռիսկերը սկզբում ավելի մեծ էին պատերազմից հետո, բայց հիմա բավականին նվազել են, պամանավորված և անվտանգության համակարգի զարգացմամբ,բարելավմաբ, նաև պետական մարմիների աշխատանքի վերականգնմամբ»,-ասաց Բեգլարյանը:
Ռիսկերի մի մասն, ըստ նրա, կառավարելի են: Խոշոր հաշվով, անվտանգային երաշխիքները տրված են ռուսական խաղաղապահների կողմից, բայց մյուս կողմից հիմնական խնդիրը առաջանում է բնակավայրերի և ճանապարհների հարակից հատվածներում գտնվող ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների պատճառով:
«Որոշ դրվագներ են եղել, որոնք լրացուցիչ վախեր են առաջացրել, բայց կարծես թե ռիսկերը նվազել են: Իմ պատկերացմամբ առաջիկայում, միջնաժամկետ հատվածում դրանք ավելի կնվազեն, որովհետև պաշտպանության, անվտանգության համակարգն ավելի կբարելավվի: իհարկե պետությունը պատասխանատու է, բայց նաև մենք պետք է անձնական որոշում կայացնենք:
Հավանաբար շատերն են նկատել, որ հենց պատերազմից հետո, նոյեմբերի 14-ին ես իմ 2.5 տարեկան երեխային և կնոջս բերեցի Ստեփանակերտ՝ լավ հասկանալով, որ ռիսկի եմ դնում: Բայց ես դա պարտավոր եմ անել որպես քաղաքացի ու պաշտոնյա, որ նաև օրինակ ծառայեմ:
Արցախի ապագան պայմանավորված է մեր այստեղ մնալով, մեր ժողովրդագրությամբ: Եթե բոլորս որոշենք, որ վտանգներ կան, ու չենք ուզում այստեղ ապրել, կկորցնենք Արցախը»,-ասաց Բեգլարյանը:
Արցախում առկա հիմնախնդիրների ու անելիքների մասին Ֆեյսբուքում բաց զրույց է նախաձեռնել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
Ըստ Բեգլարյանի, ի թիվս այլ խնդիրների, այսօր, և դեռ երկար ժամանակ այդպես կլինի, Արցախի թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգության ապահովումն է:
«Բոլորս հասկանում ենք, որ պատերազմի հետևանքներով պայմանավորված խոցելիությունը, խնդիրները շատ ավելի մեծ են, շատ ավելի լուրջ են, ինչը նշանակում է, որ մեր ուշադրությունը, մեր ջանքերը ևս պետք բազմապատկվեն:
Իհարկե մեր հնարավորություններն ավելի սահմանափակ են հիմա, քան պատերազմից առաջ, սակայն սա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք, չպետք է արարենք մեր հայրենի հողում:
Անձամբ ես իմ անհատական որոշումը կայացրել եմ. շատ երկար ժամանակ ապրելու, արարելու եմ Արցախում: Իմ ներդրումն եմ բերելու Արցախի անվտանգության ապահովմանը, Արցախի զարգացանը, կառավարման համակարգի բարեփոխմանը, արդյունավետւոթյան բարձրացմանը»,-ասաց Բեգլարյանը:
1
1