• Sun. Jan 24th, 2021

Ես Շուշիից դուրս եմ եկել Սեյրան Օհանյանի հետ նույն մեքենայով

Ես Շուշիից դուրս եմ եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ, նրանց հետ նաեւ Սեյրան Օհանյանը, եւ ես Սեյրան Օհանյանի հետ եմ դուրս եկել նույն մեքենայով, մեքենան ինկասացիայի մեքենա չի եղել, բեռնախցիկում էլ եղել են քարտեզներ, ռացիաներ, զինամթերք:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, անդրադառնալով իր անվան հետ առնչվող հայտարարություններին։

Քյարամյանը նաեւ ասել է, որ այդ տեղեկությունը առաջինը հրապարակել է անհայտ ծագման տելեգրամյան մի ալիք, որը հետո տարածել է «Հայրենիք» կուսակցության անդամներից մեկը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •