• Mon. Jan 18th, 2021

Կարանք հենց հիմա գնանք, ձեզ մի հատ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ հայ գործարարների հետ հանդիպումներ եղե՞լ են, նրանցից քանիսն են կողմ Ադրբեջանի տարածքով փոխադրումներ իրականացնելու ու Մեղրիով ճանապարհներ բացելու գաղափարին։

«Ես հայ գործարարների հետ ունեմ անենօրյա ու ամենժամյա հանդիպում, վերջին հանդիպումը երեկ է կազմակերպվել։ Այս հարցը ես չեմ քննարկել գործարարների հետ, եթե անկեղծ ասեմ։ Ես քննարկել եմ իրենց այսօրվա խնդիրները։ Գիտեմ, որ բազմաթիվ գործարարներ կրում են ահռելի ծախսեր, երբ իրենք ապրանքն արտահանում են Ղազախստան, օրինակ։ Դա կրկնակի թանկ է, քան իրականում պետք է լիներ։ Ուղղակի ճանապարհների զարտուղիության պատճառով այդպես է ստացվել»,- ասել է նախարարը։

«Այո, կան շատ ներդրողներ։ Եվ ես ամեն օր հանդիպում եմ մի քանի այդպիսի ներդրողի հետ և ամեն օր լուծում եմ իրենց առաջ ծառացած խնդիրները։ Կարանք հենց հիմա գնանք, ձեզ մի հատ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ, կառուցապատմամբ է զբաղվում»,- կառավարության նիստից հետո այսօր լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ այս տարվա համար փորձում են երկնիշ տնտեսական աճ ապահովել։ «Ես էլի կրկնում եմ՝ իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել՝ երկնիշ տնտեսական աճը իմ թիրախն է»,- հավելեց նա։

2020 թվականին, ըստ նախարարի, ամենամեծ անկումները գրանցվել են ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում։ Այս երեք ոլորտներում միասին մոտավորապես 20 տոկոս անկում է գրանցվել նախորդ տարի։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •