• Mon. Jan 18th, 2021

Կարմիր խաչն ամբողջական պատկեր չունի՝ քանի գերի է պահվում Ադրբեջանում

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված առցանց քննարկման ընթացքում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց՝ հայտնի չէ, թե քանի հայ գերի է պահվում Ադրբեջանում։

«Մենք սկսել ենք այցելել անձանց, ովքեր էսկալացիայի հետևանքով գերավարվել են կողմերում դեռևս հոկտեմբերի վերջերից, և հենց այդտեղ ունեցել ենք որոշակի պատկերացում կողմերում՝ համապատասխանաբար Ադրբեջանում քանի հայ անձինք են պահվում, սակայն ամբողջական պատկերը մենք չունենք և մենք չգիտենք՝ այս պահին իրականում քանի հոգի է։ Այս դեպքում, իհարկե, շատ դժվար է ասել, որ մենք ունենք ոչ միայն պատկերացում, այլ կարող ենք հստակ ասել, թե ինչպիսի վիճակ է»։

Զառա Ամատունին նշեց, որ հանրային հարթակում չեն կարող հնչեցնել, թե այս առումով ինչպես են գնահատում Ադրբեջանի հետ երկխոսությունը։ «Բոլոր նկատառումները, բոլոր հարցերը, որոնք մենք ունենք՝ կապված իրավիճակի, պահման պայմանների հետ, մենք ուղղում ենք անմիջապես կալանավորող իշխանություններին և նաև իշխանության յուրաքանչյուր կողմի համապատասխան ներկայացուցիչներին»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •