• Tue. Jan 19th, 2021

Կա, թերևս, մեկ լուսավոր կետ՝ Հայաստանի ապաշրջափակումը

ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մարդիկ կան դեռ չեն հասկանում երկաթուղային կապերի կարևորությունը: Երկաթուղին ավելի էժան և արագ փոխադրամիջոց է ավտոմոբիլային տրանսպորտի համեմատ, մասնավորապես Հայաստանի նման լեռնային տարածք ունեցող երկրի համար: Իսկ Ռուսաստանի պարագայում եղանակի հետ կապված, բացի գնից ու արագությունից, մենք պարբերաբար խնդիրներ ենք ունենում Լարսով բեռների փոխադրման հարցում և երկաթուղային կապը պարզապես փրկություն է:

Ռուսաստանի հետ երկաթուղային կապը հնարավորություն է ստեղծում ավելի էժան ու արագ առևտրային հարաբերություններ ունենալ ինչպես Ռուսաստանի ու ԵԱՏՄ այլ պետությունների հետ, այնպես էլ արևելյան Եվրոպայի հետ:

Իրանի հետ երկաթուղային կապը հնարավորություն է ստեղծում ավելի էժան և արագ առևտրային հարաբերություններ ունենալ Իրանի, էմիրաթների, Չինաստանի և այլ երկրների հետ:

Հետևաբար թե Իրանի ու թե Ռուսաստանի հետ երկաթուղային կապերը խթանելու են մեր տնտեսությունը:

Արագ և էժան բեռնափոխադրումների շնորհիվ ունենալու ենք լրացուցիչ ներդրումներ, աշխատատեղերի ստեղծում, ներկրվող ապրանքների ավել մեծ տեսականի ու գների էժանացում: Ունենալու ենք արտահանվող ապրանքների տեսականու և ծավալի աճ: Այս ամենը բերելու է ընդհանուր տնտեսական աճի, որի շնորհիվ մենք կարող ենք ունենալ արտագաղթի կրճատում և ներգաղթ:

Պատերազմի ծանր ավարտը մեզ համար շատ ցավալի է, այո, բայց արդյունքում կա թերևս մեկ լուսավոր կետ՝ այն է Հայաստանի ապաշրջափակումը: Դրանից հրաժարվելը պարզապես անմտություն է:

Մեր գերխնդիրը մոտակա տարիներին պետք է լինի տնտեսական թռիչքային զարգացումը, որից անմիջականորեն կախված է բանակի թռիչքային զարգացումը և Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերի լուծումը առանց երրորդ երկրի միջամտության: Եթե մենք մնանք այս վիճակում, մեր անվտանգությունը բացառապես երաշխավորելու է Ռուսաստանը, որի հետևանքները շատ ծանր են լինելու, ընդհուպ մինչև պետականության կորուստ: Մեր միակ փրկությունը, որը կախված է մեզանից, դա տնտեսությունը ջանասիրաբար զարգացնելն է: Իսկ դրա համար երկաթուղային կապը արտաքին աշխարհի հետ կարևոր բաղադրիչներից մեկն է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •