• Tue. Jan 19th, 2021

ՀՌՀ-ում ընթանում է հեռարձակման իրավունքի համար դիմած ընկերությունների մրցույթը

Սույն թվականի հունվարի 14-ին եւ 15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում կորոշվի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման, հեռարձակման իրավունքի համար դիմած հաղթող ընկերությունների անունները։ Այս պահին ՀՌՀ-ում ընթանում է նիստ, որոշումը կկայացվի վարկանիշային քվեարկությամբ։

ՀՌՀ-ն հայտարարել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային եւ 10-ը՝ մարզային: Մրցույթին մասնակցելու համար դիմել են 27 ընկերություններ, ընդհանուր ներկայացվել է 38 հայտ, որից 12-ը հանրապետական՝ 13-ը, մայրաքաղաքային եւ 13-ը մարզային սփռման մրցույթների համար։

Հայաստանում գործող հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացը, մրցույթի մասնակիցների հայտերի եւ կից փաստաթղթերի հրապարակումը մեկնարկել է։

Մրցույթին մասնակցելու համար դիմած ընկերությունների մի մասը մրցակցում էին մայրաքաղաքում, մյուսները մարզերում, իսկ որոշներն էլ ամբողջ հանրապետությունով մեկ հեռուստատեսային հեռարձակում ապահովելու հնարավորության համար։ Երեք օրերի ընթացքում մաս առ մաս հրապարակվել են հայտերը, եւ հեռուստաընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:

Համադրելով հեռուստաընկերությունների անցած պատմությունն ու նաեւ ներկայացրած ծրագրերը՝ այսօր եւ վաղը ՀՌՀ-ն կընտրի հաղթողներին։ Հանձնաժողովն, ըստ համապատասխան օրենքի, ուներ 60 օր ժամանակ ուներ՝ ներկայացված հայտերին մանրամասն ծանոթանալու եւ վարկանիշային ընտրությամբ մրցույթի հաղթողներին հայտարարելու համար:

Հիշեցնենք՝ նախկինում լիցենզավորումը տրվում էր 10 տարի ժամկետով։ Այս անգամ ժամկետները վերանայվել են, այն տրվելու է 7 տարով։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •